70-ականները մեր սրտերում

Հարգելի հանդիսատես մարտի 16-ին ժամը 19-ին հրավիրում ենք  Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն  ներկա լինելու Ռոբերտ Ամիրխանյանի հեղինակային համերգին։ Հայաստանի պետական կամերային երգչախումբը կատարելու է անվանի կոմպոզիտորի 22 ստեղծագործությունները, որոնք հատուկ մշակվել են երգչախմբի համար։ 
Նույն համերգով երգչախումբը հանդես է գալու նաև  Գյումրիում, Վանաձորում, Նոյեմբերյանում ու զորամասերում, Գորիսում և Ստեփանակերտում։