Խմբերգային երաժշտության երեկո

Հոկտեմբերի 2-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտութան տանը կանցկացվի համերգ՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 149-րդ տարեդարձին: «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի շրջանակում անցկացվող համերգին ի թիվս այլ կոլեկտիվների՝ հանդես կգա նաև Հայաստանի պետական կամերային երգչախումբը:

Երեկոյի ընթացքում կներկայացվեն Կոմիտասի, Պալեստրինայի, Պուլենկի, Բրամսի, Հովհաննիսյանի, Երկանյանի, Մանսուրյանի, Վարդազարյանի, Պետրոսյանի, Ահարոնյանի ստեղծագործությունները:

«Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի հիմնական նպատակներից մեկը Վարդապետի ժառանգության միջոցով հայ երաժշտական մշակույթի հանրահռչակումն է եվրոպական մշակութային տարածքում և XIX դարավերջի ու XX դարասկզբի եվրոպական մշակույթի տարածումը հայկական միջավայրում: