Ելույթ՝ անկախության օրվան նվիրված տոնակատարությունների շրջանակում

Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան) ելույթ է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում: Շահումյան հրապարակում տեղակայված բեմահարթակում կոլեկտիվը ներկայացրել է գեղեցիկ դասական ստեղծագործություններ։ 
Անկախության տոնին նվիրված միջոցառումներն անցկացվել են «Դու անկախ ես» կարգախոսի ներքո՝ մայրաքաղաքի տարբեր բեմահարթակներում: