Ռոբերտ   Մլքեյան

ՀՀ   արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար ՀՀ երկրորդ աստիճանի մեդալակիր : Ծնվել է 1961 երևանում: Սկզբնական երաժշտական կրթությունը ստացել է Միրզոյանի անվ, երաժշտական դպրոցի ջութակի դասարանում:

Սովորել է Սանկտ Պետերբուրգում, սիմֆոնիկ և երգչախմբային դիրիժորություն: Այնուհետև ուսումը շարունակել է  ասպիրանտուրայում՝ Էմին Խաչատրյանի  դասարանում, ինչպես նաև   եղել է նրա  ասիստենտ  ստաժորը :

ղեկավարել է՝

1984-1986 Կոմիտասի անվան կոնսերվատորիայի կոմպոզիցիայի  եվ  երաժշտագիտական ամբիոնի  ուսանողների  երգչախումբը:

1988- 1992 Կոնսերվատորիայի  երիտասարդական  երգչախումբ՝  հանրապետական մրցույթի ՚՚՚«Gran-pri»  մրցանակ

1992-2000  Գյումրիի  պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եվ գլխավորն դիրիժոր : Նույն  ժամանակահատվածում  նաև Գյումրիի  կամերային     երգչախմբի  գեղ  ղեկ  եվ գլխավոր  դիրիժոր()

1995-ից Երեվանում՝   «Հայ  ֆոլկ»  վոկալ անսամբլ: Բացառիկ  հաջողություններ     հանրապետությունում  եվ  բազմաթիվ  հյուրախաղեր

Հանովերում կայացած EXPO -2000 համաշխարհային ցուցահանդեսի հայաստանյան օրերի երաժշտական մասի գեղարվեստական ղեկավար, առաջին մրցանակ

2000 –ից Հայաստանի  պետական կամերային  երգչախմբի գեղարվեստական  ղեկավար  եվ  գլխավոր  դիրիժոր :

ARS POETICA  ձայներիզի թողարկում  աշխարհահրչակ  ECM  ձայնագրման  ստուդիայի  կողմից,  ձայներիզի  ամբողջական  ինֆորմացիան  անգլիական  «THE  GRAMOPHONE»  երաժշտական պատվավոր կատալոգի  էջերում :

Հյուրախաղերով  ելույթներ  է  ունեցել Լոնդոնում,  Փարիզում,  Լիոնում,  Մարսելում,  Ժնեվում, Բրյուսելում, Հալեպում,  Դամասկոսում,  Լաթակիայում, Թբիլիսիում, Գորիում,  Մոսկվայում, Սանկտ- Պետերբուրգում,  Հանովերում ,  Ֆրանկֆուրտում ,Ստրասբուրգում,  Լոս Անջելեսում, Ֆրեզնոյում, Բերգամոյում, Տորոնտոյում, Օտտավայում, Նիագարայում, Դրեզդենում՝ ֆիլհարմոնիկ  նվագախմբի հետ համատեղ (Ֆրաուկիրխե տաճարում),

2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Մեքսիկայում, տեղի ազգային նվագախմբի ու երգչախմբի հետ ղեկավարել է  Տիգրան Մանսուրյանի ռեքվիեմը և ալտի կոնցերտը(մենակատար Քիմ Քաշքաշյան): Նույն շրջանակներում համերգներ է ունեցել Շվեյցարիայում Բերնի նվագախմբի և մանկական երգչախմբի հետ (Բերնի կենտրոնական տաճար Ցյուրիխ), Լիբանանում, Արգենտինայում, Հունաստանում (Աթենք, Սալոնիկ):

Ելույթներ է ունեցել այնպիսի հեղինակավոր դահլիճներում ինչպիսիք են՝

Սեն-Լուի տաճար,  Սալ Գավո (Փարիզ), Սպիտակ դահլիճում, Սմոլնի տաճարում, Գլազունովի դահլիճում (Սանկտ Պետերբուրգ), Եվրախորհրդի դահլիճում-«Salle Schwietzer at the Palais de la Musique et des Congres of Strasbourg» (Ստրասբուրգ), Դոնիցետտիի օպերային թատրոնում (Բերգամո), ,,Ֆրաուկիրխե տաճար,, (Դրեզդեն),  Կոլոն օպերային թատրոնում (Բուենոս Այրես), ,,Մեգարոն,,  համերգասարահում(Աթենք):

Ժողովրդական երգերի բազմաթիվ   խմբերգային մշակումների , ինչպես նաև թատերական ներկայացումների համար գրված երաժշտական ստեղծագործությունների և երաժշտական ձևավորումների  հեղինակ է :