ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ 85

Փետրվարի 4, 19։00

 ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏՈՒՆ

  

Հոբելյանական համերգ ՄԱԵՍՏՐՈ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ 85 ամյակին նվիրված։

 Կհնչեն մաեստրոյի տարբեր շրջաններում գրված ստեղծագործություններ:

 

Համերգին կմասնակցեն՝

 ՏԻՐԱՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԳՉԽՈՒՄԲԸ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ

  

Մենակատարներ`

 

Տաթևիկ Մովսեսյան և Արթուր Ավանեսով, որոնք բազմիցս ներկայացրել են մաեստրոյի ստեղծագործություններն, այդ թվում նաև՝ համերգին կատարվելիք,  «Զուգահեռ երգեր» ստեղծագործությունը,

 

Գուրգեն Բավեյան (Գերմանիա), որը նույնպես հանդիսանում է Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունների առաջնակատարողը։

 

2021թվ․-ին, Ռավեննայի հեղինակավոր փառատոնին, իտալացի մեծագույն բանաստեղծ Դանթե Ալիգերիի մահվան 700-ամյա տարելիցին նվիրված համերգին՝ լեգենդար դիրիժոր Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ և Գուրգեն Բավեյանի  մենակատարությամբ, առաջին անգամ Եվրոպայում հնչեց «Քավարան» ստեղծագործությունը։

 

Տիգրան Մանսուրյան 85 հոբելյանական համերգին հնչող ստեղծագործությունների գրական հիմքը կընթերցի Տիգրան Գաբոյանը։

 

Համերգի դիրիժոր՝ ՀՀ ժողովրդական արտիստ ՌՈԲԵՐՏ ՄԼՔԵՅԱՆ։