Ռոբերտ   Մլքեյան

ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար ՀՀ երկրորդ աստիճանի մեդալակիր։

Կրթությունը ստացել է Սանկտ Պետերբուրգում և Երևանում:

1984-1992 թթ․ ղեկավարել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և երաժշտագիտական բաժինների ուսանողների երգչախումբը:

1992-2000 թթ․ Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի, ինչպես նաև Գյումրիի կամերային  երգչախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավորն դիրիժորն է:

1995 թ․ Երեվանում հիմնել է «Հայ ֆոլկ» վոկալ անսամբլը, որը բացառիկ հաջողություններ է ունեցել Հայաստանում և արտերկրում։

2000-ից առ այսօր Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարը եվ գլխավոր դիրիժորն է։

Եղել է Հանովերում կայացած EXPO-2000 համաշխարհային ցուցահանդեսի հայաստանյան օրերի երաժշտական մասի գեղարվեստական ղեկավարը։

Հայաստանի պետական կամերային երգչախմբի կազմով թողարկել է Տիգրան Մանսուրյանի ARS POETICA ձայներիզը աշխարհահռչակ ECM ձայնագրման ստուդիայի կողմից, ձայներիզի ամբողջական տվյալները տեղ են գտել անգլիական THE GRAMOPHONE հեղինակավոր երաժշտական կատալոգի էջերում:

2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Մեքսիկայում, տեղի ազգային նվագախմբի ու երգչախմբի հետ ղեկավարել է Տիգրան Մանսուրյանի ռեքվիեմը և ալտի կոնցերտը (մենակատար Քիմ Քաշքաշյան): Նույն առիթով համերգներ է ունեցել Շվեյցարիայում՝ Բեռնի նվագախմբի և մանկական երգչախմբի հետ (Բեռն, Ցյուրիխ), Լիբանանում (Բեյրութ), Արգենտինայում (Բուենոս Աայրես), Հունաստանում (Աթենք, Թեսալոնիկ): 2018 թ. Բերկլիի համալսարանի ամենամյա երաժշտական միջոցարմանը: 2019 թ․ Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին Հայաստանի պետական կամերային երգչախմբի կազմով համերգ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան գլխավոր գրասենյակի դահլիճում։

Հյուրախաղերով ելույթներ է ունեցել Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Իտալիայում, Սիրիայում, Վրաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլն։

Ելույթներ է ունեցել այնպիսի հեղինակավոր դահլիճներում ինչպիսիք են՝

Սեն-Լուի տաճար, Սալ Գավո (Փարիզ), Սպիտակ դահլիճում, Սմոլնի տաճարում, Գլազունովի դահլիճում (Սանկտ Պետերբուրգ), Եվրախորհրդի Համագումարների և երաժշտության պալատի Շվեյցարական դահլիճում (Ստրասբուրգ), Դոնիցետտիի օպերային թատրոնում (Բերգամո), Ֆրաուենկիրխե տաճարում (Դրեզդեն), «Կոլոն» օպերային թատրոնում (Բուենոս Այրես), «Մեգարոն» համերգասարահում (Աթենք) և այլն:

Առանձնահատուկ ուշադրության է արժանի 2021 թ. հունիսին, աշխարահռչակ դիրիժոր՝ Ռիկարդո Մուտիի հրավերով երգչախմբի մասնակցությունը Ռավեննայի փառատոնին:

Ռոբերտ Մլքեյանը ժողովրդական երգերի բազմաթիվ խմբերգային մշակումների, ինչպես նաև թատերական ներկայացումների համար գրված երաժշտական ստեղծագործությունների հեղինակ է։