Գյումրու Մարզամշակությաին Կենտրոն
Ռոբերտ Ամիրխանյան 85
Հոբելյանական Հհամերգ
Տարիների մեղեդիներ․․․
Դաշնամուրի մոտ է հեղինակը
Հա ...
Միջազգային Գիտաժողով - Փառատոն՝ ԿՈՄԻՏԱՍ Նվիրված Կոմիտաս Վարդապետի Ծննդյան 155 - Ամյակին «ՀՈՎԵՐ» պետական կամերային երգչախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սոնա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ | Երևանի պետական կամերային երգչախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Քրիստինա ՈՍԿԱՆՅԱՆ | Հայստանի պետական կամերային երգչախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ ՄԼՔԵՅԱՆ
ԴիտելԿոմիտասի անվան կամերային երաժշտության տուն | 19.09.2024 - 19:00 | Ազնավուր 100 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ | Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ ժողովրդակական արտիստ ՌՈԲԵՐՏ ՄԼՔԵՅԱՆ | ՄԵՆԱԿԱՏԱՐՆԵՐ՝ ՍՐԲՈՒՀԻ ՍԱՐԳՍՅԱՆ, ՍՅՈՒԶԱՆՆԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ, ԺԱՆՆԱ ԴԱՎԹՅԱՆ, ՄԱՎՐ ՄԿՐՏՉՅԱՆ, ՌԱԶՄԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ | ԴԱՇՆԱՄՈՒՐ ԵՎ ՄՇԱԿՈՒՄՆԵՐ՝ ԿԱՐԵՆ ԱՆԱՆՅԱՆ
ԴիտելՀիմնադրվել է 2000-ին` «Վաչէ և Թամար Մանուկեան» բարեգործական միության հովանավորությամբ, այնուհետև վերանվանվել է Հայաստանի Պետական կամերային երգչախումբ՝ ՀՀ Մշակույթի նախարարության կազմում: Երգչախումբը ելույթներ է ունեցել Անգլիայում, Իտալիայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և այլ երկրներում: 2007-ին հանդես է եկել Ստրասբուրգի Եվրախորհրդի համերգային դահլիճում: Երգացանկն ընդգըրկում է համաշխարհային, եվրոպական և ռուս կոմպոզիտորների ստեղծագործություններ: Երգչախումբը հայ կոմպոզիտորների գործերի նվիրյալ տարածողն է: Թողարկվել են CD-ներ` այդ թվում Տ.Մանսուրյանի ARS POETICA երգչախմբային կոնցերտի ձայնագրությամբ (,,ECM Records”): Երգչախումբը մասնակցել է միջազգային հեղինակավոր փառատոնների:
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան
Ստեղծվել է 2000 թ. «Վաչէ և Թամար Մանուկեան» բարեգործական միության հովանավորությամբ: Գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանն է:
2006 թ. երգչախումբը մասնակցել է Իտալիայի Բերգամո քաղաքում կայացած ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնին: Նույն թվականին երգչախմբի՝ Սանկտ Պետերբուրգի «Սպիտակ դահլիճում» և Եկատերինյան պալատում տեղի ունեցած համերգներով եզրափակվել է Ռուսաստանում Հայաստանի մշակութային տարին:
2009 թ. Կոմիտասի ծննդյան 140-ամյակի կապակցությամբ երգչախումբը մեծ հաջողությամբ հանդես է եկել Ֆրանսիայում և Շվեյցարիայում տեղի ունեցած համերգ-դասախոսություններին: 2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում համերգներ է ունեցել Շվեյցարիայում (Բեռն, Ցյուրիխ), Լիբանանում, Արգենտինայում, Հունաստանում (Աթենք, Սալոնիկ):2018 թ. Բերկլիի համալսարանի ամենամյա երաժշտական միջոցարմանը: 2019 թ․ Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին համերգ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան գլխավոր գրասենյակի դահլիճում։ 2021 թ․ երգչախումբը հանդես է եկել Ռավեննայի փառատոնում, տեղի սիմֆոնիկ նվագախմբի հետ և նույն կազմով Երևանի օպերային թատրոնում, աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտտիի ղեկավարությամբ։
Ելույթներ է ունեցել մի շարք նշանավոր տաճարներում և հեղինակավոր դահլիճներում, այդ թվում՝ Սեն-Լուի տաճարում և «Սալ Գավո» դահլիճում (Փարիզ), «Սպիտակ» դահլիճում և Սմոլնի տաճարում (Սանկտ Պետերբուրգ), Եվրախորհրդի դահլիճում (Ստրասբուրգ), Ֆրաուենկիրխե տաճարում (Դրեզդեն) և այլուր:
Կամերային երգչախմբի գլխավոր ձեռքբերումներից է Եղիշե Չարենցի 10 բանաստեղծությունների հիման վրա Տիգրան Մանսուրյանի ստեղծած "Ars Poetica" երգչախմբային կոնցերտի ձայնասկավառակը, որը թողարկել է ECM Records ընկերությունը: 2006 թ. Համաշխարհային երաժշտական գեղարվեստական խորհրդի կողմից սկավառակն արժանացել է «5 աստղ» բարձրագույն վարկանիշի:
Երգչախմբի ընդգրկուն երկացանկում ներառված են տարբեր դարաշրջանների հայ և համաշխարհային կոմպոզիտորների խմբերգային և վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործություններ: Կոլեկտիվը հանդես է եկել հայաստանյան և համաշխարհային պրեմիերաներով` կատարելով Տիգրան Մանսուրյանի, Դավիթ Հալաջյանի, Երվանդ Երկանյանի, Էդուարդ Հայրապետյանի և այլ կոմպոզիտորների երկերը:
Համերգային գործունեությանը զուգահեռ կոլեկտիվն իրագործում է բարեգործական ծրագրեր` ելույթներ ունենալով Երևանի տարբեր ուսումնական հաստատություններում, զորամասերում և ՀՀ մարզերում:
Երգչախումբը գործում է շնորհիվ մեր գլխավոր հովանավոր
«Վաչէ և Թամար Մանուկեաններ» բարեգործական հիմնադրամի:
Մեր երախտագետ ենք նաև այլ կազմակերպությունների` մեր գործունեությանը նպաստելու համար.
ՀՀ մշակույթի նախարարություն
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Արմենիա Թրավել +M
Հայաստան ծառատունկ
ԱԿԲԱ – ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ
ՕՐԱՆԺ Հիմնադրամ
Գրանտ Թորնթոն Ամյո
ՀԱՅԱՍՏԱՆ համահայկական հիմնադրամ
Նինա Հովնանյանի Հայկական Գանձերը
Պրինտինֆո
ՎիվաՍելլ-ՄՏՍ
Զիգզագ
Զվարթնոց օդանավակայան
Գյումրու Մարզամշակությաին Կենտրոն
Ռոբերտ Ամիրխանյան 85
Հոբելյանական Հհամերգ
Տարիների մեղեդիներ․․․
Դաշնամուրի մոտ է հեղինակը
Հա ...
2024 թվականի հոկտեմբերի 26, ժամը 19.00
Սանկտ-Պիտերբուրգ,Հայաստանի Պետական Կամերային Երգչախումբ
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր
Հ ...
Միջազգային Գիտաժողով - Փառատոն՝ ԿՈՄԻՏԱՍ
Նվիրված Կոմիտաս Վարդապետի Ծննդյան 155 - Ամյակին
«ՀՈՎԵՐ» պետական կամերային երգ ...
ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար ՀՀ երկրորդ աստիճանի մեդալակիր։
Կրթությունը ստացել է Սանկտ Պետերբուրգում և Երևանում:
1984-1992 թթ․ ղեկավարել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և երաժշտագիտական բաժինների ուսանողների երգչախումբը:
1992-2000 թթ․ Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի, ինչպես նաև Գյումրիի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավորն դիրիժորն է:
1995 թ․ Երեվանում հիմնել է «Հայ ֆոլկ» վոկալ անսամբլը, որը բացառիկ հաջողություններ է ունեցել Հայաստանում և արտերկրում։
2000-ից առ այսօր Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարը եվ գլխավոր դիրիժորն է։
Եղել ...
ՀՊԿԵ
Հայաստանի պետական կամերային երգչախումբ